«Ոնց որ էրեկ լիներ…» Սիրուն Մինասը լուսանկարներ է հրապարակել


Արդեն գրեթե հինգերորդ ամիսն է, ինչ յուրօրինակ դիետոլոգ, բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը վայելում է մայրության քաղցր բերկրանքը: Նա իր փոքրիկ բալիկին խուսափում է հաճախ ցուցադրել իր սոցիալական հարթակում, սակայն երբեմն բացառություններ անում է:

Սիրուն Մինասի հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նրա բալիկը բավականին մեծացել է: Ինչպես հայտնի է Մինասի նախորդ հրապարակումներից, փոքրիկի քառասուն օրականը լրանալուն պես ծնողները երեխային եկեղեցի են տարել՝ օրհնություն ստանալու:

Մեկ այլ հրապարակման մեջ էլ երիտասարդ մայրիկը բալիկի հետ տանն է՝ խոհանոցում: Նա այդ լուսանկարը վերնագրել էր «Տնավարի»:

Այսօր երիտասարդ մայրիկը նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ ինքը բալիկի հետ է՝ անկողնում: Նա հիշողությունների գիրկն է ընկել: Լուսանկարները մեկնաբանել է բավականին հետաքրքիր ու գեղեցիկ կերպով.

«Ոնց որ էրեկ լիներ… Մաման՝ թմբլիկ, դու՝ պստլիկ»: Օգտատերերը ջերմորեն են արձագանքել երջանիկ մայրիկի հրապարակմանը՝ մայրիկին ու բալիկին «երկու հրաշքներ» անվանելով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!