Բաղադրամասեր
- թթվասեր – 2 բաժակ,
- կարագ – 200 գ,
- շաքարավազ — 1 բաժակ,
- ձու – 3 հատ,
- ալյուր – 3 բաժակ,
- սոդա – մի պտղունց,
- ընկույզի միջուկ – 1 բաժակ,
- շաքարի փոշի,
- դարչին
Պատրաստման եղանակը
- Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին:
- Երկու ձուն կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար:
- Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա: Խմոր հունցել, դնել մի կողմ:
- Պատրաստել միջուկը:
- Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը: Լավ խառնել:
- Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել:
- Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել:
- «Սիգարետները» շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան: Ապա հանել, թողնել՝ սառչեն, և շաքարի փոշի ցանել վրան: