Անմահացած հերոս Գրիգոր Մուրադյանի սխրանքի ուղին. ճանաչենք մեր հերոսներին


Գրիգոր Մուրադյանը մերօրյա հերոսներից է: Գրիգորը սովորում էր Պոլիտեխնիկական քոլեջում, ընդ որում՝ գերազանց առաջադիմությամբ:

Գրիգորին բոլորը ճանաչում են որպես կատակասեր, ժպտերես և ընդունակ երիտասարդի, ով ուներ բազմաթիվ նպատակներ ու երազանքներ:

Գրիգորը նաև շատ հավատավոր երիտասարդ էր: Նա հաճախ էր այցելում եկեղեցիներ: Զինծառայության ընթացքում Գրիգորը տուփերի միջոցով սիմվոլիկ եկեղեցի էր պատրաստել, որը նա իր հետ զորամասից զորամաս էր փոխադրում:

Գրիգորի ծառայությունը սկզբնական փուլում անցել է Արցախի Մարտունու զորամասերից մեկում, ապա նրան Աղդամ են փոխադրել, հետո այլ զորամասեր: Գրիգորի ծառայությունն ընթանում էր հրետանու կապի վրա:

Տանեցիների հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Գրիգորը կատակով ասել է, որ եթե մի բուշլաթ (վերարկու) լինի, Բաքու կհասնեն:

Նա երբևէ չէր դժգոհում ոչնչից: Գրիգորը բնակվում էր մոր և անչափահաս եղբոր հետ վարձով բնակարանում:

Զինծառայության Գրիգորը մեկնել է սեփական նախաձեռնությամբ՝ չնայած մայրը պնդում էր, որ նախ ավարտի ուսումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!