Ինչպե՞ս են հարազատները դիմավորել արձակուրդի եկած ժամկետային զինծառայողների հերթական խմբին. անչափ հուզիչ կադրեր


Այսօր Երևան է ժամանել արձակուրդի ուղարկված ժամկետային զինծառայողների ևս մեկ խմբի բերող հերթական ավտոբուսների շարքը:

Զինծառայողներին քաղաքի համապատասխան վայրում դիմավորել են զինծառայողների ծնողները, հարազատները, ընկերները:

Տեսարանն անչափ հուզիչ էր: Ոմանք մտերիմներին անակնկալ անելու համար նրանց նախապես չեն տեղեկացրել իրենց վերադարձի մասին՝ նշելով, որ պատրաստվում են ծաղիկներով տուն գնալ և անմոռանալի օր պարգևել մայրերին ու հարազատներին:

Զինծառայողներից ոչ մեկը չէր կարողանում պատասխանել պատերզամի մասին իրեն ուղղված հարցերին. «Դա պատմելու բան չէր… Չենք ուզում այդ մասին խոսել… Կներեք» պատասխանում էին նրանք, որբ հարցնում էին, թե ի՞նչ կարող են պատմել պատերազմի մասին:

Նրանց աչքերում մեծ ցավ կա: Այդ ցավն առաջացել է նախ և առաջ կորցրած ընկերների պատճառով:

Զինվորներն այն կարծիքին են, որ պատերազմը կանգնեցնելը ճիշտ որոշում էր՝ նշելով, որ կարելի էր նաև ավելի շուտ կանգնեցնել՝ խուսափելով ավելի շատ զոհերից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!