Լիլուն նոր, անչափ հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել, «Ախ երանի»


Լիլուն, որ արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է հայրենիքից հեռու, շարունակում է զբաղվել երգարվեստով: Ինչպես հայտնի է, նա նաև երկրորդ բալիկին է սպասում: Բայց մայրիկ դառնալու փաստը Լիլուին չի խանգարում, որ ակտիվորեն զբաղվի նաև երգարվեստով:

Նա նոր գործ է ներկայացրել երկրպագուների դատին: Երգը վերնագրված է «Ախ երանի»: Երգում արտահայտվում են հայրենիքից հեռու գտնվող անհատի ներքին մտորումները, մշտապես տանջող կարոտը, հայրենիք վերադառնալու մեծ ցանկությունն ու երազանքը:

Երգում արտահայտված է օտար ափերում ապրող հայի երազանքը. նա երազում է գնալ, հասնել իր երկրին: Օտարությունը շղթայել է պանդուխների հոգիները. նրանք մոկ մտքով են կարողանում լինել հայրենի եզերքում:

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Արմինե Սանթուրյանն է: Երգը ներկայացված է հետաքրքիր տեսահոլովակի միջոցով, որի ռեժիսորը Անի Աղասին է: Երգում հնչում է Ռուբեն Հարությունյանի կատարմամբ դուդուկի հնչյուններ:

Լիլուի նոր երգն ու տեսահոլովակը ներկայացնում ենք ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!