«Մի մանիպուլացիոն տեղեկատվություն է տարածված, թե պարտված կողմի կառավարությունը անպայման հրաժարական է տալիս…»


Քանի որ այս օրերին ամենից տարածված միտքն այն է, որ ներկայիս երկրի ղեկավարը չի կարող կառավարել, շատերը Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջը հիմնավորում են հենց այս մտքով: Տարբեր անհատներ մինչ այս բերել են տարբեր օրինակներ, որոնք վկայում են, որ պարտություն կրած երկրի ղեկավարը հրաժարական է տվել:

Քաղաքագետ Լ. Շիրինյանը հակառակ օրինակն է բերե, երբ պարտված երկրի ղեկավարը շարունակել է ղեկավարել երկիրը: Լ. Շիրինյանը գրել է.

«Մի մանիպուլացիոն տեղեկատվություն է տարածված, թե պարտված կողմի կառավարությունը անպայման հրաժարական է տալիս. մինչդեռ յուրաքանչյուր դեպք ուղղակի կախում ունի ժամանակի ու պայմանների առանձնահատկությունից:

Այսպես. 1967 թվականի արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմում Եգիպտոսը պարտվեց: Երկրի Նախագահ Գամալ Աբդել Նասերը հրաժարական տվեց. բանակի գեներալները չհամաձայնվեցին, իսկ ժողովուրդը իր անհամաձայնությունն հայտնեց զանգվածային ցույցերով:

Մի օր հետո Նախագահ Նասերը շարունակեց իր ֆունկցիաները կատարել: Այսպիսի բաներ»,- իր հրապարակումն ավարտել է Լ. Շիրինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!