Սիրված երգիչ Արսեն Գրիգորյանի ծննդյան օրն է. Սևակ Ամրոյանի շնորհավորանքը


Սիրված երգիչ Արսեն Գրիգորյաը դեկտեմբերի յոթին բոլորել է ծննդյան հիսուներկուամյակը: Նա ծնվել է Սիրիայի Ալ-Կամիշլի քաղաքում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանին կից:

Հասունության շրջանում նա արդեն եկել է Հայաստան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Արդեն երեսուներեք տարի է, ինչ Արսեն Գրիգորյանը գտնվում է Հայաստանում, ապրում և ստեղծագործում է հայրենիքում:

Մասնագիտական արդյունավետ գործունեության, մշակութային գնահատելի ավանդների համար Ա. Գրիգորյանը արժանացել է բազում պարգևների, մրցանակների, ինչպես նաև վաստակավոր Արտիստի կոչման:

Վաստակավար արտիստի ծննդյան օրը շնորհավորել է մեկ այլ սիրված երգիչ՝ Սևակ Ամրոյանը: Նա հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը՝ գրելով. «Շնորհավոր, վարպետ ջան»: Ս. Ամրոյանի շնորհավորանքին միացել են նաև երգչի էջի հետևորդները՝ ցանկանալով առողջություն և հաջողություններ:

Շնորհավորանքների մեջ կարևորվում է Արսեն Գրիգորյանի մարդկային բարձր հատկանիշները և մասնագիտական որակները: Միանալով հնչած բոլոր բարեմաղթանքներին՝ մենք ևս շնորհավորում ենք տաղանդավոր երգչին՝ առաջարկելով ունկնդրել նրա կատարումներից մեկը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!