Արցախյան պшտերшզմը, որ ընդամենը վերջերս է ավարտվել, մեզ ստիպեց վերարժևորել կյանքն ու մեր հարազատների գոյությունը: Մենք ավելի զգայուն և ուաշդիր, անհամբեր ու սիրառատ դարձանք, սկսեցինք սրտի տրոփյունով սպասել դիրքերում գտնվող մեր հարազատներից նորությունների:
Այս ծանր օրերին յուրահատուկ ուրախություն են պարգևում դիրքերից կարճաժամկետ արձակուրդի եկող մեր զինվորները:
Նրանց վերադարձն անչափ սպասված է, գալստյան փաստը՝ անբացատրելի հուզիչ: Այս հուզառատ ապրումներն է ունեցել նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ու նրա մայրը:
Նրա եղբայրը՝ Ալբերտ Ալեքսանյանը, ևս դիրքերից այս օրերին վերադարձողների շարքերում է: Նա ևս որոշել է անակնկալ այցով ուրախացնել հարազատներին: Ալբերտը տուն է եկել ծաղկեփնջով:
Նրան դիմավորող մայրը երկար ժամանակ չի կարողանում զսպել և կառավարել հույզերը: Նա պարզապես չի կարողանում թողնել որդուն իր կարոտած գրկից:
Մարիամ Ալեքսանյանի եղբոր վերադարձի հուզառատ ու գեղեցիկ պահը ներկայացնող նկարահանված փոքրիկ նյութը կարող եք դիտել ստորև: