Զինվոր որդիների վերադարձն այս օրերին շատ նման է հրաշքի: Նման մի հրաշք էլ Գրիգորյանների ընտանիքում է եղել: Տիգրան Գրիգորյանը եղբոր վերադարձի առիթով մայրիկին անկրկնելի անակնկալ է արել՝ անմոռանալի դարձնելով պահը:
Նա մի տեսանկարահանված նյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է պատերազմից վերադրաձած զինվոր որդուն դիմավորում մայրը: Տիգրանը նախ մորը ցույց է տալիս զինվոր եղբոր՝ Տարոնի լուսանկարները, որոնք արվել են զինծառայության ժամանակ:
Մայրը մեծ հուզմունքով նայում է լուսանկարները և հանկարծ անսպասելի հայտնվում է Տարոնի լուսանկարը իրենց տան բազմոցի վրա: Քանի որ Տարոնը զինվորական հագուստով ու ծաղկեփնջով է լուսանկարում, մայրը միանգամից հասկանում է, որ որդին վերադարձել է:
Նա վազքով գնում է որդուն դիմավորելու: Զինվոր որդու և մայրիկի հանդիպումն անչափ հուզիչ է: Տիգրան Գրիգորյանի հանրայնացրած գեղեցիկ ու հուզառատ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: