«Եթե դու իշխանության գալով բանտ ես նստեցնում քո նախորդին կամ նախորդներին, ապա…»


Լրագրող Մարկ Գրիգորյանը, անդրադառնալով հայաստանյան իրականության մեջ ստեղծված իրավիճակին, գրել է իր մտորումները: Նշելով, որ իր խոսքն ամենևին էլ քաղաքական վերլուծություն կամ ինչ-որ բան ապացուցելու փորձ չէ՝ Մարկ Գրիգորյանը փաստերի մակերեսային համադրություն է անում:

Նա նշում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդեն էական չէ, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին է, թե ոչ: Հատկապես այն բանից հետո, երբ երկու կաթողիկոսներն ու երկրի նախագահը պահանջեցին նրա հրաժարականը:

Մարկ Գրիգորյանը գրում է. «Զարմանալի օրինաչափություն կա այն փաստի մեջ, որ առաջին քայլերից մեկը, որը հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության բարձրանալուն, նրա ղեկավարած մի խումբ երիտասարդների կողմից Հայաստանի հանրային ռադիոյի շենքի «գրավումն էր»:

Նրանք ներխnւժեցին այս շենք և պահանջեցին ուղիղ հեռարձակում, և դա չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը հնարավորություն ուներ հանդես գալ եթերում, երբ իրոք ասելիք ուներ:

Նրա անկումը ևս սկսվեց նրանից, որ մի խումբ երիտասարդներ փորձեցին ներխnւժել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ: Կա ևս մի օրինաչափություն: Եթե ​​դու, իշխանության գալով, քո նախորդին (կամ ձեր նախորդներին) բանտ ես նստեցնում, ապա պետք է պատրաստ լինես, որ քեզանից հետո եկողը քեզ նույնպես բանտ կնստեցնի»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!