«Հանդիպել է ժողովրդի կողմից միարժեքորեն մերժված Սերժի հետ. մի բան կասեմ միայն…»


Նախկինում պատգամավոր, ապա նաև առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Ավետ Գրիգորյանն իր սոցիալական հարթակում որոշ դիտարկումներ է արել և հռետորական հարցումներ ուղղել երկրի գործող նախագահին՝ Արմեն Սարգսյանըին՝ կապված նրա վերջին շրջանի քայլերի հետ: Նա գրում է հետևյալը.

«Սփյուռքի մոտ «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ անվստահություն սերմանելը շատ հաջող ստացվեց Արմեն Սարգսյանի կողմից, որը պահանջեց ոչ ավել ոչ պակաս միջազգային աուդիտ հրավիրել ստուգելու հիմնադրամի գործերը:

Ինչու՞ իր կասկածները փարատելը նա արեց հրապարակայնորեն՝ հшրվшծելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Մի՞թե չէր կարելի, լինելով հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի Նախագահ, դա անել ներքին կարգով: Թե՞ այդ պաշտոնում էլ է իր դերը այնքան սահմանափակ որքան ՀՀ Նախագահի դեպքում:

Գրեցի սա ու նոր բան իմացա… Հանդիպել է ժողովրդի կողմից միարժեքորեն մերժված Սերժի հետ: Մի բան կասեմ միայն՝ անկումդ շարունակվում է»,- իր հարցումների ու դիտարկումների շարքն ավարտել է Ավետ Գրիգորյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!