«Մամաս առաջին անգամ էր տեսնում Տարոնիս ֆոտոները պատերազմից հետո…», որից հետո անսպասելի անակնկալ է լինում


Զինվոր որդիների վերադարձն այս օրերին շատ նման է հրաշքի: Նման մի հրաշք էլ Գրիգորյանների ընտանիքում է եղել: Տիգրան Գրիգորյանը եղբոր վերադարձի առիթով մայրիկին անկրկնելի անակնկալ է արել՝ անմոռանալի դարձնելով պահը:

Նա մի տեսանկարահանված նյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է պատերազմից վերադրաձած զինվոր որդուն դիմավորում մայրը: Տիգրանը նախ մորը ցույց է տալիս զինվոր եղբոր՝ Տարոնի լուսանկարները, որոնք արվել են զինծառայության ժամանակ:

Մայրը մեծ հուզմունքով նայում է լուսանկարները և հանկարծ անսպասելի հայտնվում է Տարոնի լուսանկարը իրենց տան բազմոցի վրա: Քանի որ Տարոնը զինվորական հագուստով ու ծաղկեփնջով է լուսանկարում, մայրը միանգամից հասկանում է, որ որդին վերադարձել է:

Նա վազքով գնում է որդուն դիմավորելու: Զինվոր որդու և մայրիկի հանդիպումն անչափ հուզիչ է: Տիգրան Գրիգորյանի հանրայնացրած գեղեցիկ ու հուզառատ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!