«1996-ին էլ Վազգեն Մանուկյանը «ընդդիմության» թեկնածուն էր…»


Լյովա Եղիազարյանը, անդրադառնալով ներկայումս ընթացող ընդիմադիրների ցույցերին ու պահանջներին, ինչպես նաև հայտարարություններին, գրում է հետևյալը. «1996-ին էլ Վազգեն Մանուկյանը «ընդդիմության» թեկնածուն էր: Որոշիչ դեր ուներ դաշնակցությունը:

Վաղը, ինչպես այն ժամանակ, ժողովրդին տանում են Ազգային ժողովի մոտ, մի տարբերությամբ՝ այն ժամանակ Արա Սահակյանի գլուխն էին ջшրդում, հիմա նրա հետ ուրիշին են փորձելու հnշnտել: Իսկ ավելի լուրջ, պետք զգույշ լինել шրյունարբու արկածախնդիրներից, որոնց մեծ մասը նոյեմբերի 10-ի խnւժшնն է, որը պատրաստ է կատարելու իրենց տերերի ցանկացած հրաման: Այսօր փողոցում նրանք ձգտում էին բախումների: Չվախենալ, բայց ուշադիր լինել»:

Մեկ այլ հրապարակման մեջ նա գրում է. «Ընդդիմադիր» ուժերը կամ չեն հասկացել, թե ինչ է հանրային պահանջը, կամ ձևացնում են, թե չեն հասկանում։ Նրանց ոգևորել է մի քանի սուբյեկտների գնահատականը։ Պարզ է, որ Անթիլիասը կպահանջեր հրաժարական, որովհետև հրապարակում դաշնակցությունն է։

Նախկին իշխանությունների հետ սերտաճած Մայր աթոռը նույնպես կպահանջեր հրաժարական։ Նույնը կարելի է ասել մի քանի համայնքապետերի ու իրենց մտավորական համարողների մասին։ Այո, հանրային պահանջի ցուցիչը Ազատության հրապարակում հավաքվող մարդկանց քանակն է, ընդ որում անկաշառ ու կամավոր եկողների քանակը։

Այս քանակով ցանկացած միջոցառում մարող է։ Այլ բան չէր էլ կարող շինել`ժողովրդի հիշողությունը այնքան կարճ չէ, ինչքան կարծում են հրապարակում եղած խմբակի անդամները», իր միտքն ավարտում է Լյովա Եղիազարյանը:
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!