Սցենարիստ Աննա Աղասարյանը գրում է. «Ալիևը բացահայտ ասում է, որ Երևանն իրենցն է: Եթե պшտերшզմ սկսեց Թուրքիայի հետ միասին՝ ի՞նչ ենք անելու: Ասենք, Փաշինյան չկա, ՀՀ-ում իշխանությունը փոխվել է, նոր ղեկավար է եկել, նոր կառավարություն: Ինչ՞ ենք անում… Հաղթում ե՞նք… Հաղթելու ենք, որովհետև իշխանությունը փոխվել է՞…
Հաղթելու ե՞նք Թուրքիա — Իզրայել — Պակիստան — Անգլիա… ՆԱՏՈ… Թե՞ … մեր հույսը մեզ վրա պիտի դնենք… բղավելով, ռուսին փնովելով՝ էլի հույսներս ռուսն է լինելու… Կամ միշտ մտահոգ Արևմուտքը…Կամ Ծիր Կաթինը… Կամ հանգամանքների դասավորությունը, որ կօգնի մի կերպ պլստալ վերացումից…
Ինչ՞ ենք անելու եթե նոր պատերազմ սկսվեց: Նոր մեղավորներ ենք փնտրելու մեր մեջ… Լավ, էդ էլ արեցիք, փնտրեցիք, գտաք, հերսը թափեցիք, հետո՞…Պատերազմի հավանակությունը մեծ է, ի՞նչ ենք անում, ա՛զգ: