Բժիշկ Հայկ Մանասյանը, ով հայտնի է նաև իր քաղաքական դիպուկ վերլուծություններով, նոր հրապարակում է արել: Նա վերստին անդրադարձել է հայկական ներքաղաքական իրավիճակին, երկրի ղեկավարին ուղղվող մեղադրենքներին՝ անելով ուշագրավ դատողություններ:
Հայկ Մանասյանը գրել է մասնավորապես հետևյալը. «Երբ զավակիդ, կամ ծնողիդ, կամ եղբորդ փողոցում ծեծել են, հшյհnյել, ծшղրել, անպшտվել, ձեռքից խլել հայրենիքիդ կեսը, ու Նա ստորացված ու ընկճված մտել է տուն, լալիս է կամ արդարանում, Դու չես ասում «Դավաճան, թուլամորթ, ծախված շուն…»
Ինչքան էլ Նրա սխալները քեզ զայրացնեն, Դու կռանում ես դեպի Նա, ու հարցնում.
— Ո՞վ արեց։ Ովքե՞ր էին, պատմիր… Է՞լ ով էր։
Թարգեք ներքաղաքական գզվռտոցը, քույրեր և եղբայրներ։ Էն սուբյեկտները, ովքեր իրականացրին մեր հայրենազրկումը, արտաքին քաղաքական տիրույթում են»,- իր միտքն ավարտել է բժիշկ Հայկ Մանասյանը: Բժշկի հրապարակման ներքո տեղ են գտել տարատեսակ իրարամերժ մեկնաբանություններ: