Մի նոր, գեղեցիկ սիրո պատմություն. զինվորը պшտերшզմից հետո գտել է իրեն նամակ ուղարկած աղջկան


Արցախյան պшտերшզմը բացի ողբերգական կամ հերոսական պատմություններից, նաև սիրային պատմությունների առիթ է դարձել:

Անին արցախյան վերջին պшտերшզմին կրեատիվ նամակ գրած աղջիկներից է, ում կյանքը վերջին շրջանում անսպասելի փոխվել է: Նա չէր սպասում, որ ուղարկված բազում նամակների միջից հենց իր նամակը ստացած զինվորը կարձագանքի, բայց հենց այդպես էլ եղել է:

Անին նամակում տվել էր իր մատի համարը՝ նշելով, որ զինվորին սպասում է մատանիով: Պատերազմի ավարտից հետո նամակը ստացած զինվորը՝ Գրիշան, սկսել է փնտրել Անիին: Լուրը շոտվո հայտնվել է համացանցային հարթակներում՝ հասնելով նաև Անիին:

Անին, անակնկալի գալով, այնուամենայնիվ սկսել է շփվել Գրիշայի հետ: Նա բավականին լավ տպավորություն է ստացել տղայից՝ կարևորելով նրա խոհեմությունն ու խելացիությունը:

Հետաքրքիր է այն փաստը, որ Գրիշան նույնպես Անիի բնակավայրին մոտ է ապրում, ինչը ևս հետաքրքիր զուգադիպություն է, քանի որ Անին կարծել է, թե նամակը գուցե հասնի բավականին հեռու վայրում, օրինակ Մեղրիում ապրող որևէ մի զինվորի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!