Ալ. Լապշինը փոքրիկ փորձարկում է արել ադրբեջանցիների շրջանակում՝ ստուգելու համար նրանց վերաբերմունքը հայերի նկատմամբ. ահա թե ինչ պատկեր է ստացվել


Ալեքսանդր Լապշինը հերթական հրապարակումն է արել, որտեղ հայտնում է, որ Սպիտակի և Գյումրու երկրաշարժի օրվա տարելիցի առիթով ինքը փոքրիկ էքսպերիմենտ է արել՝ ստուգելու համար ադրբեջանցիների վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նա առաջարկել է իր ադրբեջանցի հետևորդներին՝ ցավակցել հայերին այդ ցավալի օրվա առիթով:

Նա ասում է, որ բնականաբար ինքը Ադրբեջանում ապրող սովորական ադրբեջանցուց այդպիսի ցավակցական խոսք չէր ակնկալում, սակայն արտասահմանաբնակ ադրբեջանցիները նույնպես չեն արձագանքել:

Բլոգերը նշում է, որ գրառումը կարդացած հազար ադրբեջանցիներից մեկնաբանություն է թողել ընթամենը վաթսունը, իսկ մնացածը վախեցել, խուսափել են արձագանքել: Արձագանքող վաթսունի մեջ էլ միայն երկու ադրբեջանցի է ցավակցական խոսք գրել:

Արձագանքող ադրբեջանցիներից մեկն իսրայելաբնակ է եղել, մյուսը՝ Մոսկվայի բնակիչ: Մյուսները մեկնաբանություններում փառաբանել են Ալիևին, գրել, որ Ղարաբաղն իրենցն է և այլն, իսկ ոմանք էլ հարց են ուղղել, թե ինչու են Իսրայելում պաղեստինցիներ սպանվում:

Բլոգերը հրապարակումն ավարտում է տարակուսանքով, թե դա ինչ կապ ունի Սպիտակի երկրաշարժի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!