Ռուսական կողմը լրացուցիչ ուժեր և բուժկետներ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում. մանրամասներ


Ռուսական ՏԱՍՍ լրատվամիջոցը հայտնում է, որ ռուսական պաշտոնական մարմինները լրատվամիջոցներին հայտնել են Լեռնային Ղարաբաղում նոր ուժերի համալրման և լրացուցիչ բուժկետների տեղակայման մասին: Դա արվել է առողջական և հումանիտար առաջնային օգնության տրամադրումն առավել արդյունավետ դարձնելու համար:

Լրացուցիչ բուժկետերով համալրվել են Ստեձանակերտի, ինչպես նաև Խոջալուի և հարակից վայրերի տարածաշրջանները, որտեղ առկա են խաղաղապահական ուժեր:

Բուժկետները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս տեղում հետազոտել և ախտորոշել հիվանդներին: Հայտնի է նաև, որ այս կետերում աշխատում են նաև հոգեբաններ, ովքեր անհրաժեշտ խորհրդատվություն են անցկացնում բնակիչների, զինվորականների հետ:

Հայտնի է նաև, որ դեկտեմբերի յոթին փրկարարական ուժերի լրացուցիչ համալրում է տեղի ունեցել՝ բնակչությանը ավելի արդյունավետ հումանիտար օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի МОСН ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժիշկ մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!