«Տեղից ելնողը կոչեր է անում… ովքե՞ր են այդ «խելոքները», երբ խելքներըը փչում է…» Արտավազդ Եղոյանի արձագանքը


Արտավազդ Եղոյանը գրում է. «Տեղից ելնողը կոչեր է անում «ՇՏԱՊ, ՊԱՐՏԱԴԻՐ»… Տո, Ի՞նչը «շտապ», ի՞նչն է «պարտադիր», ովքե՞ր են այդ «խելոքները», երբ խելքներըը փչում է, ախմախ ու անկապ կոչեր են անում: Նախ՝ ՖԲ — ում ամբողջ ազգը չի,որ կարողանա քվեարկել որևէ մեկի օգտին: Մեծամասնությունը, նույնիսկ ՖԲ-ի անունն ու տեղը չգիտի:

Վերջապես այդքան մանկամիտ ու անիմաստ հարցումներով ձանձրացնում եք ԲՈԼՈՐԻՆ: Եթե քվեարկություն է պետք, հանրաքվեի դրեք, ծախսատար է՞, թող ինքը՝ վարչապետն էլ իր աջակիցներով հանրահավաք կազմակերպի… Վերջապես ժողովրդին հունից հանելու եք, դուրս գա փողոց ու բոլորին ոտնատակ տա, առանց զատելու, թէ ով-ով է:

Զզվեցինք արդեն… Թշնամին չոքել է բկներիս, դուք աթոռակռիվ եք տալիս: Բոլոր կողմերդ էլ տաղտկալի եք այլևս: Մեկը իր անիմաստ «թավիշով» չի կարողանում կոնկրետ քայլեր անել, երկիրը այս վիճակից դուրս բերել… Մյուսները՝ Լափամանից զրկված, ծակուծուկից ծիկրակելով, ազգակործան իենց գողոնն են ուզում փրկել, արհամարելով, թէ երկրի հետ ինչ կլինի:

Երրորդները՝ շնագայլերի պես փողոցներում աղաղակելով, արյունն աչքերին, աթոռ են բաղձում: Ասա շարվեշարան ու՞ր եք գնում, դիմացն անդունդ է… Չորրորդներն էլ իրենց անտարբերությամբ, իրենց «դիվանագետ» զգալով, դիվաններից քամակները չեն պոկում…

ԲԱՎ Է՝ ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ, Ի՞ՆՉ Է, ԷԼԻ՞ ԱՐՅՈՒՆ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԹԱՓԵԼ: ԵՂԱԾԸ ՔԻՉ Է՞Ր… Ես ձեզ մարդ ասողի…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!