Անմահացած Թաթուլ Հակոբյանի ընդհատված սխրանքի ուղին. ճանաչենք մեր հերոսներին


Հետախույզ Թաթուլ Հակոբյանը արցախյան պшտերшզմի թանկագին կորուստներից է: Նա զոհվել է հոկտեմբերի 19-ին: Թաթուլի մասին անվերջանալի հերոսական պատմություններ են պատմում մտերիմները, ընկերները, կինը:

Հայրենասեր ու նվիրյալ հայորդին յոթ տարի առաջ գրավել է Անահիտի սիրտը, և նրանք ամուսնացել են: Հատկանշական է, որ Թաթուլը սիրելիին ամունության առաջարկ էր արել յուրահատուկ ձևով՝ Արագածի գագաթին:

Նրանք իրենց որդուն Մոնթ են անվանել: Թաթուլը հաճախ է կրկնել, որ այնպիսի կյանք է ապրելու, որ իր որդին հոր մասին կարդա պատմության դասագրքերում և հպարտանա: Թաթուլի կինը կարծում է, որ ամուսինը հասել է իր նպատակին:

Անահիտը ցավով է հիշում, որ պատերազմից մի քանի օր առաջ ամուսինը կարճատև արձակուրդ է վերցրել և նրանք միասին գնացել են հանգստանալու: Նրանք երջանիկ օրեր են ունեցել, սակայն Անահիտին ուղեկցել է այն զգացողությունը, որ դա տարօրինակ երջանկություն է:

Անահիտը հիմա խորը կսկիծով է հիշում ամուսնու հետ կապված ամեն մի դետալ, ցանկացած մանրուք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!