Լիլիթ Արզումանյանը գրում է. «Եթե հակիրճ. 1.Ունենք վարչապետ կառավարության շենքի ճաղավանդակների հետևում թաքնված, ոստիկանների մի ամբողջ զորք ժողովրդի դեմ պատրաստ պահած.
2. Անքանակ ոստիկաններ, որոնք ոգևորված փողոցներից իրենց հայրենակիցներին լցնում են մեքենաներն ու տանում. 2. 17 Կուսակցություններ…17, որ այսօրվա միտինգին 170 մարդ չէին հավաքել:
3. Անծայրածիր Եռաբլուր ու սգավոր մայրեր, սգավոր հայրեր, կանայք, քույրեր, անհայր երեխաներ….
4. Անհայտ կորած զինվորների ու գերիների հարազատներ, տառապած, անպաշտպան ու դռնեդուռ ընկած…
5. Ցավից, անզորությունից խանգարման եզրին մտավորականներ, որ չգիտեն ինչ անեն (մեկը ես).
6. Ազգային ժողովում դավին անտարբեր, ցավին անտեղյակ անհասկանալի, անհայրենիք մի զանգված.
7. Ռեստորաններում ու հանգստյան տներում նոր տարվա համար տեղեր պատվիրած զանգված (որ գուցե նաև պարեն).
8. ՖԲ-ում օր ու գիշեր բոլորի վրա ցեխ շպրտող անհասկանալի զանգված (հիմնականում կանայք).
9. Անթիվ վիրավորներ, որ օգնության են սպասում….
10. Բացարձակ անտերության մատնված գյուղեր ու սահմաններ…
Ժ ո ղ ո վ ու ր դ…. Աստված արդեն չունենք, իսկ Հայրենի՞ք, թե՞ պատերազմը ավարտվել է ու ամեն մեկն իր գործին…»