Ջոնի անունով շունը իր բացառիկ հավատարմության շնորհիվ հանրահռչակվել է ոչ միայն հայկական միջավայրում, այլ նաև երկրից դուրս: Վերջերս նրա մասին ռեպորտաժ էր պատրաստել ռուսական ՏԱՍՍ լրատվամիջոցը՝ ներկայացնելով շան հավատարմության պատմությունը:
Ջոնին Ռոմիկ Աղեկյանի ամենից հավատարիմ ընկերն է: Ռոմիկ Աղեկյանը նրան գտել է Արցախի փլատակներից մեկում, օգնել ու կերակրել է: Հետո անբաժան են դարձել: Շունն իրեն հերոսաբար է դրսևորել մարտի դաշտում՝ օգնելով տիրոջը:
Տիրոջ վիրավորվելուց հետո Ջոնին ավելի քան քսանհիգն օր է, ինչ գտնվում է երևանյան այն հիվանդանոցում, որտեղ բուժում է ստնում նրա տերը: Ընդ որում, շունը Երևան էր հասել հիմնականում վազելով: Ի վերջո տեղի է ունեցել Ջոնիի և Ռոմիկ Աղեկյանի հանդիպումը:
Նրանք հանդիպել են հիվանդանոցի բակում: Հիվանդանոցի բոլոր այցելուներն արդեն ճանաչում են բացառիկ հավատարմություն ունեցող Ջոնիին: Նա մոտենում է բոլորին՝ հասկանալու համար, թե նրանք իր տիրոջ մոտից են արդյոք գալիս: