Սիրված երգիչ Սևակ Խանաղյանը ստեղծագործական ակտիվ գործունեության մեջ է: Նա վերջին շրջանում մի քանի նոր գործեր է ներկայացրել իր գործունեության սիրահար մշակութասեր հասարակության համար:
Սևակի «Արցախ» երգը դարձել է վերջին շրջանի հիթային ու ամենից շատ լսված երգերից մեկը: Երգիչն այդ երգով կարողացել է փոխանցել պատերազմի մասնակիցների ոգին ու տրամադրությունը:
Սևակը նոր տեսահոլովակ է հանրայնացրել, որը ստեղծվել է իր հայտնի «Սպասիր ինձ այնտեղ» ստեղծագործության հիման վրա: Տեսահոլովակը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ ներկայացվում է ինքնատիպ ու բազմանշանակ պարային բեմականացում:
Տեսահոլովակում հոգու և մարմնի խորհրդանշական շարժումների միջոցով փորձ է արվում փոխանցել երգի ոգին ու ասելիքը: Խորեոգրաֆիկ այս պարային ներկայացումը մատուցում են պարային զույգ կազմած երկու պարողներ՝ Ելենա Կուլագինան և Սկոմորոխը:
Սևակի կատարման հիման վրա ստեղծված խորհրդանշական ու հետաքրքիր խորեոգրաֆիկ պարային ներկայացումը պատկերող տեսահոլովակը կարող եք դիտել ստորև: