Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասան Արմեն Մարգարյանի ծննդյան օրն է. մանրամասներ դերասանի կյանքից


Սիրված դերասան Արմեն Մարգարյանը բոլորում է ծննդյան քառասունինը տարին: Արմեն Մարգարյանը ծնունդով Երևանից է: Նա հաճախել է Մ. Գորգիսյանի անվան դպրոցը: Դպրոցական ուսումնառությունից հետո կրթությունը շարունակել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնում:

Արմեն Մարգարյանը դերասանի վարպետություն է ուսանել Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսում: Նա 1992 թվականից արդեն սկսել է հեռուստատեսություններում աշխատել որպես կրկնօրինակող, ինչպես նաև հաղորդավար:

Արմեն Մարգարյանը հաջողությամբ և ակտիվորեն զբաղվում է դերասանական գործունեությամբ: Նա թատերական գործիչների անդամ է: Իր բարեխիղճ ու արդյունավետ գործունեության շնորհիվ դերասանը բազմիցս արժեքավոր ու պատվավոր մրցանակների, շքանշանների և կոչումների է արժանացել:

Արմեն Մարգարյանը հանդես է գալիս նաև տարատեսակ թատերական ներկայացումներում: Նա հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում, հանդես եկել հեղինակավոր բեմերում:

Բազմաթիվ են Ա. Մարգարյանի կերտած կերպարները ֆիլմերում, թատրոնում և հեռոստասերիալներում:

Արմեն Մարգարյանն ունի գեղեցիկ ընտանիք. նա երկու հրաշալի որդիների հայր է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!