Քիչ առաջ հայկական և ռուսական պետական համապատասխան մարմինները հաստատեցին, որ ադրբեջանական կողմը հшրձшկվել է արցախյան երեք համայնքների վրա, որոնք դեռևս գտնվում էին հայ սահմանապահների հսկողության ներքո:
Լրագրող Զոհրաբ Հարոյանը, հրապարակելով ներկա պահին հաստատված քարտեզի լուսանկարը, գրել է հետևյալ միտքը. «Քարտեզում երևում են այդ գյուղերը, դրանք կղզյակի պես մնացել են իրենց գրաված տարածքների մեջ, հայկական կողմի անտերության հետեւանքով այս քարտեզը Ադրբեջանը իր համար «սիրունացնում» է»:
Մեկ այլ լրագրող՝ Վարդան Օնանյանը, ով ինչպես հայտնի է, արցախյան պատերզամի ակտիվ ու անմիջական մասնակիցներից էր, ով վիրավորում էր ստացել և հիմա բուժում է ստանում դեռևս, անդրադառնալով այս խնդրին՝ իր էջում գրել է հետևյալը.
«Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, ու՞ր եք, ու՞ր են ձեր արձագանքները, թե՞ Հադրութից մնացած պատառիկը պատահաբար էր մնացել, պիտի վաղուց հանձնած լինեինք: Շառը ռուսի վրա չգցեք»: