«Դուք իմ հենարաններն եք, բայց գամ՝ ես եմ լինելու ձեր հենարանը, բան չմնաց․․․» անմահացած հերոս Արեգ Ադուրյան


Գրող Լեռ Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանը իր սիրելի զարմիկ, անմահացած հերոս Արեգ Ադուրյանի մասին իր կսկիծն արտահայտել է փոքրիկ, հուզիչ հրապարակմամբ: Նա գրել է. «Դուք իմ հենարաններն եք, բայց գամ՝ ես եմ լինելու ձեր հենարանը, բան չմնաց․․․ Արեգ Ադուրյան…

Բա, ինչո՞ւ դրժեցիր խոսքդ, Արեգս՝ իմ լեռնագնաց ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐՍ․․․ Ինչո՞ւ աննեցուկ թողեցիր հորդ, մորդ, եղբորդ, տատիդ, ինչպե՜ս թողեցիր նրանց անհենարան ու զրկված քեզանից, այ բալա․․․ Բոլոր հարազատներով անվերջանալի անլուր բազում օրեր էինք գլորում մի պտղունց հույս փայփայելով, որ կաս, որ ինչ-որ տեղ ես անտառներում կամ անտեր չոլերում։

Ավա՜ղ․․․ Անվերադարձ գնացիր խառնվելու Հայրենիքի համար մատաղված հերոսների փաղանգին․․․ Արեգս, իմ լուսավոր Արեգակս, իմ սիրելի խենթ ու խելառ զարմիկս․․․

Կսկիծից քարացել է հոգիս․․ Հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին․․․», ցավով լի իր խոսքերն ավարտել է Վանուհի Թովմասյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!