Ինչպես հայտնի է, պшտերшզմի արհավիրքը մեծ մտահոգություն էր պատճառում ոչ միայն մեծահասակներին, այլ նաև փոքրերին: Փոքր երեխաները, ովքեր այս օրերին պետք է վայելեին իրենց մանկությունը, ստիպված մասնակցում են երկրի սահմանների պաշտպանությանը:
Այս փոքրիկներից է նաև Աշոտ Հարությունյանը, ով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքից է: Նա տաղանդավոր փոքրիկ է, ով գեղեցիկ նկարներ է նկարում: Փոքրիկ Աշոտը հետաքրքիր միտք է հղացել պատերազմական օրերին, որն էլ իրականություն է կարողացել դարձնել:
Նա որոշել է իր նկարած նկարները վաճառել՝ ողջ գումարը տրամադրելով հայ զինվորին, բանակի հզորացմանը: Աշոտ Հարությունյանն այս ընթացքում իր նկարներով մասնակցել է COAF- ի կազմակերպած գալա համերգին:
Նրա նկարներից մեկով թողարկել են շապիկներ, բաժակ, պայուսակ, որոնց վաճառքից գոյացած գումարը փոխանցվելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամին ու ծառայելու է մեր երեխաների շահերին: Այս մեծ սրտով փոքրիկ հայրենասերը նաև անձամբ տասը հազար դրամ գումար է փոխանցել հիմնադրամին: