Սիրված դերասաններ Աստղիկ Ալավերդյանն ու Նարբե Պողոսյանը, ինչպես հայտնի է, նաև սիրող զույգեր են, ամուսիններ, ովքեր արդեն ութ տարի է, ինչ միասին են և ունեն երկու չքնաղ բալիկ:
Աստղիկ Ալավերդյան-Պոսոսյանը իրենց ամուսնության օրվա առիթով հրապարակել է ամուսնու հետ գեղեցիկ լուսանկար՝ կցելով հետևյալ մեկնաբանությունը. «Քեզ հետ հեշտ չէ, բայց առանց քեզ անհնար է»:
Նա նաև թարմացրել է մեկ տարի առաջ արված իր հրապարակումը, որն արել էր դարձյալ դեկտեմբերի տասներկուսին: Մեկ տարի առաջ Աստղիկը գրել էր.
«7 տարի միասին, 2 երեխա, ուրախության և դժվարության բազում օրեր, մեծ ձեռքբերումներ, ներելու և ներվելու, սիրվելու և էլ ավելի ուժեղ սիրելու տարիներ:
Շնորհավոր մեր ամուսնության տարեդարձը, իմ ամեն ինչ»,- իր շնորհավորական խոսքն ավարտել է Աստղիկ Ալավերդյան-Պողոսյանը:
Նշենք, որ զույգն այս տարի առաջին դասարան է ուղեկցել իր առաջնեկին՝ տղային, ում անվանել են Մոնթե՝ ի պատիվ մեր ազգային հերոսի: Իսկ նրանց դստրիկի անունը Շուշի է: