Այսօր սիրված դերասանուհի Աիդա Բաբաջանյանի ծննդյան օրն է. ուշագրավ մանրամասներ դերասանուհու կյանքից


Հանրահայտ ու սիրված արտիստուհի Աիդա Բաբաջանյանն այսօր բոլորում է ծննդյան վաթսուներկուամյա հոբելյանը: Դերասանուհին ծնվել է Ախալցխայում: Ծննդավայրում դպրոցական ուսումնառությունից հետո սովորել է Թբիլիսիի խորեոգրաֆիայի ուսումնարանում:

Այնուհետև սկսել է աշխատել Վրաստանում գործող Պ. Ադամյանի անվան թատրոնում՝ հանդես գալով նաև Վրաստանի պետական համույթում: Ութսունական թվականներին Աիդա Բաբաջանյանը վրացական պետական անսամբլի առաջատար պարուհիներից է եղել:

Թատրոնում աշխատելու տարիներին Աիդա Բաբաջանյանը տարբեր ուշագրավ ու տիպային դերեր է խաղացել՝ կերտելով հետաքրքիր կերպարներ:

1996 թվականից դերասանուհին տեղափոխվել է Հայաստան, իսկ մեկ տարի անց սկսել է աշխատել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Այստեղ ևս նա տարատեսակ ներկայացումներում է հանդե եկել՝ ստանձնելով բարդ ու բազմաշերտ դերեր:

Աիդա Բաբաջանյանին հայ մշակութասեր հանրությունը ճանաչում է նաև ֆիլմերից ու հեռուստասերիալներից: Նա հեռուստաեթերից ամենից հաճախ ցուցադրվող դերասանուհիներից մեկն է: Նա իր դերակատարումների համար արժանացել է պատվոգրերի:

Աիդա Բաբաջանյանը երկու դուստրերի մայր է, նրա դուստրերից Անգելինան ժամանակին արժանացել է ՄԻՍ Հայաստան տիտողսին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!