«Եթե դուք տեղեկատվություն եք ստացել մի աղբյուրից, որին…» Լյուսյա Հակոբյանի ուշագրավ դիտարկումները


Լյուսյա Հակոբյանը գրում է. «Ահա հենց դրանում է կայանում մարդկային գիտակցության հետ աշխատանք տանելու ողջ դժվարությունը:

Եթե դուք տեղեկատվություն եք ստացել մի աղբյուրից, որին հեղինակավոր եք համարում, և հետո տեղեկատվություն է հասնում ձեզ մի այլ աղբյուրից, որը ձեզ համար նոր է, իսկ այդ աղբյուրն այդ նույն տեղեկատվությունը տալիս է մի փոքր այլ կերպ կամ լրիվ հակառակ իմաստով, ապա ամենայն հավանականությամբ դուք կմերժեք այն տեղեկատվությունը, որը պարունակում է ձեզ համար նոր աղբյուրը:

Իսկ դա վատ բան չէ: Եթե դուք հալած յուղի տեղ ընդունեիք ամեն մի արտաքին աղբյուրից եկած ամեն մի տեղեկատվություն, ապա ձեր աշխարհում դուք պարզապես չէիք կարող գոյություն ունենալ: Որովհետև ձեզ կվիճակվեր ձեր արտաքին գիտակցության մեջ միաժամանակ պարփակել իրար հակադիր, իրարամերժ տեղեկություններ:

Ըստ այդմ՝ մարդկության էվոլյուցիոն զարգացման որոշակի փուլում տիրապետող են լինում որոշակի ճշմարտություններ, որոնք աստիճանաբար փոխարինվում են այլ ճշմարտություններով: Այդպես աստիճանական ձևով տեղի է ունենում մարդկային գիտակցության էվոլյուցիան՝ բացառելով հարկադրանքի ուղին:

Եվ ամենամեծ խնդիրը, որին մենք բախվում ենք՝ գործ ունենալով մարդկային գիտակցության հետ, հանդիսանում է հենց այդ սահմանափակությունը և հեղինակավոր աղբյուրից նախապես ստացած տեղեկությունը որպես դոգմա ընդունելու ձեր հակումը»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!