«Եթե իրենց դարդ ու ցավը պետությունն էր, էդ ինչի գոնե 2016 ից անմիջապես հետո…»


Գրող Ծովինար Բանուչյանը գրում է. «Մի հատ պատկերացրեք ձեր նախկին «յարը», որը ինչ կա չկա ձեր տնից և սրտից կրել տարել ա, մի քանի անգամ էլ մшհшփnրձ ա արել, գալիս ա դուռը թակում ա, ասում ա` կյանքս, փոխվել եմ, եկել եմ հաշտ ու խաղաղ ապրենք։ Վերջը, ձեր նախկին յարի հետ ինչ ուզում եք արեք, բայց մեր վզին մի փшթшթեք ձեր մшզnխիuտական հակումները։

Բավական ա բռնшբшրեք սահմանադրությունը։ Ոչ ծրագիր ունեն, ոչ լուծումների փաթեթ, միայն վարկաբեկված անցյալ ու կnղnպուտ, ի՞նչ ժամանակավոր կառավարություն անհայրենիք գողերից: Ինչի՞ եք թողնում ձեզ մանիպուլացնեն։

Չե՞ք հասկանում, որ ձեզ օգտագործում են իրենց թալանը ապահովագրելու համար, դեռ մի քիչ բացթողումներ ունեն։ Եթե իրենց դարդ ու ցավը պետությունն էր, էդ ինչի գոնե 2016 ից անմիջապես հետո փորձ չարեցին կանխել վրա հասնող պшտերшզմը: Չգիտեին բանակցությունների սեղանին ի՞նչ ա դրած։

Էդ ինչի ձեռք առան 2017֊ ին կոնգրեսի խաղաղության ծրագիրը։ Կամ լավ, էդ ինչի սահմանադրությունը կարեցին իրենց հագով, Սերժիկը Արցախի հարցը լուծել էր, որ պիտի հավերժահարս դառնար: Նոր իշխանության մասին շատ եմ խոսել, չեմ ուզում կրկնվել, բայց ազնիվ չեք։

Ձեզանում շատերը իրենց ընձեռված նախկին հնարավորություններն են ուզում վերադարձնել, չկա պետության հանդեպ հոգատարություն, այլապես երկու տառ ավել կկարդայիք»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!