«Հենց հիմա Բաքվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները.» Հրանուշ Խառատյանի ուշագրավ դիտարկումները


Հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով այսօր արցախյան երեք համայնքներում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձություններին, գրել է հետևյալը. «Չարաբաստիկ համաձայնագիրը ստորագրվել է երեք կողմերի միջև՝ Ռուսատանի, Ադրբեջանի, Հայաստանի:

Հին Թաղլարի և Խծաբերդի վրա հшրձшկումը համաձայնագրի խախտում է երկու կողմերից, թուրքերի՝ որ հարձակվել են, Ռուսաստանի, որ պասիվ դիտորդ է: Հիմա եթե Հայաստանը աղմուկ չի բարձացնում աշխարհով մեկ՝ համաձայնագիրը խախտվում է նաև երրորդ, հայկական կողմից:

Մնացած ամեն ինչից բացի սա նաև նախադեպ է համաձայնագիրը խախտելու շարան սկսելու համար: Մյուս կողմից, հենց հիմա Բաքվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռուս խաղաղապահների պասիվ դիտորդության պայմաններում Հայաստանի ԱԳՆ-ն պետք է արդեն նրանց դիմած լիներ:

Դիմե՞լ է: Թե՞ Լավրովն ասել է՝ սպասեք տեսնենք ինչ ենք անում, առանց այն էլ դրանք մեզ քննադատում են»,- իր ուշագրավ դիտարկումներն ավարտել է ազգագրագետ Հ. Խառատյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!