Սարի վրա հայոց եռագույնը բարձրացնող հայոց քաջերը ուղերձով դիմում են բոլոր հայերին


Ավո Ավետիսյանը մի նկարահանված նյութ է տեղադրել իր հարթակում, որտեղ մեր խիզախ քաջերը բարձրացնում են հայոց եռագույնը սարի գագաթին: Նրանք զուգահեռաբար մեկնաբանում են՝ ասելով, որ ներքևում Շուշին ու Քարինտակ գյուղն է: Իրենք նման գաղափար են որոշել իրականացնել, քանզի կարծում են, որ հակառակ պարագայում ադրբեջանցիներն են իրենցը բարձրացնելու:

Չմռան սառնամանիքին հայոց եռագույնը բարձրացնող և մեր սահմանների անառիկությունը հսկող հայ քաջերը ուղերձով դիմում են բոլոր հայերին: Նրանք նախ արձանագրում են այն փաստը, որ հայ զինվորը չի պարտվել, նա ամուր կանգնած է:

Ապա նաև հորդորում են բոլոր ընտանիքներին շատ երեխաներ ունենալ՝ առանց ուշադրություն դարձնելու որևիցե հանգամանքի, քանզի այս շրջանում շատ կարևոր է, որ երկիրը հզորանա, իսկ դա կլինի՝ նոր ծնունդներին առաջնահերթություն տալով:

Նրանք հորդորում են չվհատվել, պատմում են ադրբեջանցիների հետ իրենց հանդիպումների մասին: Հայ քաջերի ուղերձը և հայկական դրոշը բարձրացնելու տեսանյութը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!