«Արդյոք պատահակա՞ն էր թավշյա հեղափոխության ամենից ծաղկուն շրջանում նման շրջադարձը.» Նվեր Մնացականյանի ուշագրավ դիտարկումը


Նվեր Մնացականյանը անդրադարձ է կատարել մեր տարածաշրջանում սկսված նոր գործընթացներին, որոնք դեռ հայտնի չէ, թե դեռ ինչ ընթացք, զարգացում և հանգուցալուծում են ունենալու: Նա հռետորական հարցում է անում. «Արդյոք պատահակա՞ն էր թավշյա հեղափոխության ամենից ծաղկուն շրջանում նման շրջադարձը»:

Ն. Մնացականյանը նշում է, որ բացի այն, որ հեղափոխությունը չկարողացավ իրականություն դարձնել իր նպատակը, այն նաև սկսեց ծաղրի ենթարկվել: Քինախնդրությամբ սկսել է ծաղրի ենթարկվել կոռուպցիայի դեմ պայքարը:

Լրագրողի կարծիքով զավեշտն այնքան չէր խորանա, եթե թավիշը կուլ չտար այդ ծաղրը: Նա հիշեցնում է, որ հենց չգրված օրենքներն են հեղափոխություններն ավարտին հասցնում:

Ն. Մնացականյանը նկատում է, որ կարծես թե հայտնվել են պսեվդո-բոլշևիկներ, որոնք մեր քթի տակ սկսել են ժողովրդական քվեի վախճանի քարոզ տանել:

Լրագրողը նշում է, որ եթե մեր երկրում ձևավորվի առանց ժողովրդի քվեի իշխանություն, ապա կունենանք պատերազմին համարժեք աղետ: Ն. Մնացականյանի խոսքն ամբողջությամբ ներկայացված է վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!