«Ես ճանաչում եմ Արցախը» Տոմա Հարությունյան


Տոմա Հարությունյանը նոր երգ է ներկայացրել, որը վերնագրված է մեր օրերի համար շատ խորհրդանշական կերպով, այն է՝ «Ես ճանաչում եմ Արցախը»: Երգում խոսվում է արցախյան արդի խնդրի մասին:

Այն իրենից յուրօրինակ ուղերձ է ներկայացնում աշխարհին: Պատկերելով արցախահայության դժվարին վիճակը՝ երգում նշվում է, որ այդ հարցը հեշտությամբ կարելի է լուծել Արցախը ճանաչելու միջոցով:

Երգի խոսքերի հեղինակը Տոմա Հայրապետյանն է: Երգը ներկայացված է ռուսերենով: Երաժշտությունը հեղինակել է Սոսո Հայրապետյանը:

Երգը ներկայացված է ուշագրավ կադրերի համադրությամբ: Մի կողմից երևում են սփյուռքի և հայության ոգևորության ու պահանջի ակցիաները, մյուս կողմից երևում են սահմանապահ մեր հերոս զինվորները, ովքեր ամուր կանգնած են իրենց տեղում:

Երգում կան պատմական ակնարկներ, համեմատական բնութագրեր, անմեղ զոհերի և նրանց մայրերի ապրումների մասին հիշատակություններ:

Տոմա Հարությունյանի նոր գործը, որն այնքան խորհրդանշական է մեր օրերի համար, կարող եք ունկնդրել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!