Ուրախալի լուր. Մալխաս Ամոյանը հաղթել է թուրք ըմբիշին. Աշխարհի գավաթ


Ինչպես շատերին արդեն իսկ հայտնի է, այս օրերին Սերբիայի մայրաքաղաքում տեղի են ունենում Աշխարհի գավաթի մրցումներ: Այսօր ըմբշամարտի գավաթի մրցման ժամանակ իրեն փայլուն է դրսևորել մեր հայրենակից Մալխաս Ամոյանը:

Այսօր Մալխաս Ամոյանի համար խիստ կարևոր օր էր, քանի որ նա պետք է մրցեր թուրք ըմբիշներից Չենգիզ Արսլանի հետ, իսկ մինչ այդ Մալխասը կարողացել էր հաղթահարել մի քանի փուլ: Նախ 6:0 հաշվով Մալխասը հաղթում է սերբ մարզիկներից Ալեքսանդր Մաքսիմովիչին:

Ապա մեր մարզիկին հաջողվում է հաջողություն գրանցել մոլդովացի մարզիկի հետ մրցման մեջ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ, որտեղ էլ իրեն սպասում էր մրցումը թուրք մարզիկի հետ:

Կիսաեզրափակիչ փուլում Մալխասը կարողանում է հաջողության հասնել նաև թուրք Չենգիզ Արսլանի նկատմամբ: Ընդ որում, Մալխասի հաղթանակը բավականին նշանակալից է. նա հաղթել է 7:0 հաշվով՝ անցնելով եզրափակիչ:

Առաջիկայում մեր մարզիկին եզրափակչում հանդիպում է սպասվում հունգարացի մարզիկի հետ: Այդ հանդիպումը կլինի վաղը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!