Պայծառ ու լուսավոր Արտակի մաքուր երազների ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին


Արդեն ամիսներ ձգվող մռայլ օրերի մեջ ամենից պայծառ կերպարները հայրենի հողի պաշտպաններն են: Նման պայծառ կերպար է Արտակ Առաքելյանը, ով, ցավոք, արցախյան մարտերի ժամանակ բռնեց անմահության ուղին:

Արտակը Բռնակոթ համայնքից էր՝ աշխատավոր, ազնիվ ընտանիքի զավակ: Արտակի ծնողները՝ Քրիստինեն ու Սեյրանը, երեք զավակներ են մեծացրել, որոնցից Արտակը, ցավոք սրտի, ընկավ հայրենի հողերի պաշտպանության ժամանակ՝ անմահանալով հավերժ:

Սիսիանցի քաջ երիտասարդը դպրոցական ուսումնառությունից հետո անցել է զինծառայության՝ այն անցկացնելով Իջևանի զորամասերից մեկում: Սեպտեմբերի վերջին սկսված պшտերшզմական գործողությունները Արտակին Արցախ տարան:

Զինծառայողների մեքենան սիսիանցիները ճանապարհին կագնեցրել են, հաջողություն մաղթել՝ տղաներին տաք հագուստներ տալով: Հետո ճակատագրի հեգնանքով Արտակին ու նրա ընկերներից ոմանց հենց այդ հագուստների շնորհիվ են ճանաչել նրանց:

Արտակը զnհվել է, երբ փորձել է մшրտի դաշտում օգնել վիրшվորում ստացած ընկերոջը: Արտակը նրան փորձել է ապահով վայր տեղափոխել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!