Տիգրան Մելքոնյանը արցախյան վերջին պшտերшզմի թանկագին կորուստներից է: Նա ծնվել է Երևանում: Սովորել Երևանի թիվ հարյուր յոթանասունչորս հիմնական դպրոցում:
Հարազատ դպրոցում Տիգրանին ճանաչում են որպես հզոր, չարաճճի ու բարի, աշխույժ ու հպարտ տղա: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ապա զորակոչվել ծառայության:
Նա իր ծառայությունն անց է կացրել Մատաղիսի դիրքերում: Իր կարգապահության և լավ ծառայության համար Տիգրանն արժանացել է շնորհակալագրերի:
Տիգրանը դեռ վաղ տարիքից պարի է հաճախել և շատ լավ պարում էր: Նրան ճանաչողներն անհամբեր սպասում էին, որ պետք է անպայմանորեն վերադառնա, հպարտությամբ, մի քիչ ամոթխած ժպիտով պիտի պատմի իր հերոսությունների մասին:
Տիգրանը մոր հարցին՝ «ինչպե՞ս էր», պատասխանում էր «Ուժեղ»: Տիգրանը քաջաբար պայքարել է հայրենի հողի ու սահմանների անառիկության համար, զոհվել է պատվով՝ ոչ մի դեպքում չլքելով իր մարտական դիրքը: