Ծնողների համար միշտ էլ ամենից սպասելի հյուրը զինծառայության մեջ գտնվող որդու վերադարձն է: Այս օրերին մասնավորապես զինծառայող որդու վերադարձը հայտնի պատճառներով բոլորովին այլ նշանակություն ու կարևորություն ունի:
Ամեն մի զինվորի վերադարձ յուրօրինակ դրամատիկ տեսարան է, որը դիտելիս պարզապես անհնար է չհուզվելը: Ամեն մի ծնողի հետ հավասար հուզվում ենք՝ դիտելով նրանց հուզառատ հանդիպումներն իրենց զինվոր որդիների հետ:
Հերթական նկարահանված նյութի մեջ երևում է, թե ինչպես է զինվորի մոր ոտքերը թուլանում, երբ նա տեսնում է որդուն: Որդու գալստյանն անհամբեր սպասող մայրը, որի համար երազանք է որդուն գրկելը, դուրս է գալիս բակ և տեսնելով որդուն՝ ծնկները թուլանում են: Նա այլևս չի կարողանում առաջ գնալ. պարզապես ծնկի է գալիս ու սկսում արտասվել:
Որդին առաջանում է ու գրկում մորը: Մոր և որդու այս հուզառատ ու սպասված հանդիպման տեսագրությունը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: