«Գնալուս բան չմնաց, բայց իմ պատմությամբ պիտի փորձեմ կnտրել…» անմահացած հերոս Վաչագան Մանուկյանի ուշագրավ մտքերը


Արցախյան վերջին պшտերшզմի թանկագին կորուստներից է Վաչագան Մանուկյանը, տաղանդավոր երիտասարդ, ով մշտապես աչքի է ընկել բացառիկ խոհեմությամբ ու հայրենիքի հանդեպ ունեցած նվիրվածությամբ: Նրա հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, պարբերաբար ներկայացնում է որդու մտքերը, որոնք նա գրի է առել տարբեր տարիներին, տարբեր առիթներով:

Գրառումներից մեկում Վաչագան Մանուկյանը գրել է. «Գնալուս բան չմնաց, բայց իմ պատմությամբ պիտի փորձեմ կnտրել յուրաքանչյուրիդ մեջ ապրող ու ձեզ խանգարող, նպատակներից կտրող թուլությունը: Հիշեք՝ հաղթողներին պաշտում են անգամ իրենց երբեմնի թշնшմիները:

Արդար հաղթանակը հզորության վառ գույների ամբողջությունն է: ՀԱՂԹԻ՛Ր, և կպատվեն քեզ, երբ փշրես դժվարություններից հյուսված արգելքները»:

Դեռևս 2019 թվականի հունվարի 21-ին Վաչագան Մանուկյանն այսպիսի գրառում էր արել. «Հարգելի հայրենակիցներ, ոչ ոք չգիտի թե ի՞նչ են պատրաստել մեր երկրի համար մեզ հայտնի ու անհայտ ուժերը, երբ վերջնականապես կավարտեն Սիրիայի հետ իրենց բոլոր գործերը:

Մենք չլուծված մի մեծ խնդիր ունենք: Ցավոք սրտի, դա էլ մեր ազգի աքիլլեսյան գարշապարն է, որի մասին գիտի ողջ աշխարհը: Պետք է գիտակցենք, որ մեր թույլ տեղը վաղուց հայտնի է բոլորին:

Եկեք օգտագործենք այս անհայտ ժամանակով մեզ տրված հրաշք խաղաղությունը և երկիր կառուցենք: Մի անտեսեք այս պահը: Մի դարձրեք Ձեր անձերը ատելությունից, չարությունից ծնված թույնի գերին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!