«Հեռավոր, օտար ափերում հայրենիքի կարոտը սրտում ապրող ծնողներդ ամենաթանկը նվիրեցին՝ քեզ, որդուն»


Մարիամ Միրզոյանը գրում է. «Գիտեմ, որ էլի գարուն կգա, կբացվի վարդը, բայց այն այլևս նույնը չի լինի հարազատներիդ սրտում: Բառի ու մեղեդու գեղեցկությանն անզուսպ հրճվանքով արձագանքող մայրդ այլևս նույն հուզմունքով չի գրի: Հեռավոր, օտար ափերում հայրենիքի կարոտը սրտում ապրող ծնողներդ ամենաթանկը նվիրեցին՝ քեզ, որդուն: Հայրենիքի զոհասեղանին ընտիրագույնն է դրվում…

Մահ իմացյալ՝ անմահությունը, քչերին է հայտնի:Իսկ քո ապագան խոստումնալից էր: Էջմիածնի N 3 դպրոցն ու Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի համակարգչային օպերատորության բաժինն ավարտել էիր անվճար հիմունքներով ու բարձր առաջադիմությամբ,այնուհետև շարունակել ՌԴ Վլադիմիր քաղաքի պետական համալսարանում, մեծ ջանքերով ու աշխատասիրությամբ կատարելագործում էիր հմտություններդ, որպեսզի հասնես բարձրակետին:

Սիրո հուզաթրթիռ երանգներով նոր էիր դրել ընտանիքիդ հիմքերը, բայց հայրենին կանչեց, պարտքդ պիտի կատարեիր: ՌԴ Արմավիր քաղաքից Օգոստոսի 27-ին եկար և զինվորագրվեցիր, Հադրութում էիր սկզբում:

Սակայն հայրենիքիդ հանդեպ պարտք-երդումդ մեկ ամսից մեր երկրին պատուհասած պատերազմով պիտի շարունակվեր, որի ընթացքում էլ հավերժության բաժինը դարձար, հերո՛ս, ավա՛ղ: Թշնամու հետ դեմ-դիմաց մարտնչելու վայրը չքնաղ Շուշին էր, ուր և ընկնելով՝ այդպես էլ չիմացար վախճանը…

Իսկ հիմա անունդ վշտախառն հպարտությունն է՝ Վարազդատ Նազարյան Արսենի…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!