Այս կրեմը շատ հարմար է թխվածքների, տորթերի, էկլերների, կրեմով լցոնած զանազան անուշեղենների համար:
Պատրաստվում է շատ հեշտ, չունի ոչ մի գաղտնիք, իսկ բաղադրիչներն էլ հասանելի են բոլորին:
Միակ բանը, որ պետք է նկատի ունենալ, այն է, որ կրեմն անմիջապես պատրաստելուց հետո թվում է ոչ այնքան պինդ: Դրա համար, եթե նախատեսել եք որևէ բան թխել, կրեմը պատրաստեք նախապես և դրեք սառնարան: 1 ժամ անց այն կարող եք օգտագործել:
Սառնարանում այն կկայունանա և կստանաք հիանալի համով նուրբ կրեմ:
Բաղադրիչները
- Ձու — 2 հատ
- Շաքարավազ — 130-150 գ
- Վանիլ — 1 տուփ
- Ալյուր — 2 ճ/գ
- Թթվասեր — 350 գ
Պատրաստումը
Կաթսայի մեջ հարեք 2 ձու, ավելացրեք 130-150 գ շաքարավազ, վանիլ և մաղելով լցրեք 2 ճ/գ ալյուր:
Այնուհետև ավելացրեք 350 գ 20-30%-անոց յուղայնության թթվասեր և հարեք:
Վերջ, ձեր կրեմը պատրաստ է: Մնում է միայն չկորցնել բաղադրատոմսը: