Սրտի որ պուլսացիան է համարվում նորմալ


Եթե դուք հաճախ եք զգում, որ ձեր սիրտը արագ է բաբախում, առանց որևէ պատճառի, ապա ստուգեք ձեր սրտի պուլսը։ Հնարավոր է, այն փորձում է ձեզ զգուշացնել առողջական որևէ խնդրի մասին և ձեզ հարկավոր է դիմել բժշկի։

Սակայն մի շտապեք իքնուրույն հետևություններ անել, եթե հանկարծ իմանաք, որ սրտի բաբախումները չեն մտնում բժշկական նորմերի մեջ, քանի որ սրտի պուլսի հաճախականության վրա կարող են ազդել շատ բաներ։

Ի՞նչն է ազդում պուլսի և նրա հաճախականության վրա։

Պատճառ 1։ Տարիք

Ինչքան մեծ է մարդը, այդքան քիչ է նրա մոտ սրտի բաբախումները։ Օրինակ, 2 ամսական երեխայի սիրտը 60 վայրկյանում կատարում է 150 հարված, իսկ մեծահասակ մարդունը՝ 80։

Պատճառ 2։ Մարդու սեռական պատկանելությունը

Ըստ վիճակագրության կանայք ունեն սրտի ավելի հաճախակի բաբախում, քան տղամարդիկ 5-10 հարված 60 վայրկյանում։

Պատճառ 3։  Մարմնի ջերմաստիճանը

Բժիշկները ասում են, որ եթե մարդու մարմնի ջերմությունը ավելանում է, ապա սրտի պուլսի նորման աճում է 10 հարվածով, 1 աստիճան ջերմության ավելացումից հետո։

Պատճառ 4։ Ֆիզիկական վիճակը, որում գտնվում է մարդը

Ֆիզիկական պատրաստվածությունից նունպես կախված է, ինչպիսի սրտի պուլս կունենա մարդը։ Օրինակ լավ մարզված սպորտսմենի համար նորման համարվում է 40-60 հարվածը 60 վայրկյանում, իսկ դա մի փոքր քիչ է նորմալ մարդկանց ցուցանիշներից, ովքեր չեն զբաղվում սպորտով։

Պատճառ 5։ Օրգանիզմի հիվանդ լինելը

Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև սրտանոթային համակարգի, նյարդային կամ շնչառական խնդիրների դեպքում, սիրտը կարող է ավելի հաճախ խփել, քան սովորաբար է լինում և ընդհանրապես չհամապատասխանել առողջ մարդկանց սրտի բաբախումների նորմային։

Պատճառ 6։ Էմոցիոնալ սթրեսի վիճակը

Ուժեղ էմոցիոնալ անհանգստությունները նույնպես ազդում են մարդու պուլսի վրա և այն բարձրանում է։

Պատճառ 7։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Մարզումների ժամանակ սրտի բաբախումների հաճախականությունը նույնպես աճում է։

Ինչպե՞ս են չափում պուլսը։

Բժիշկները խորհուրդ են տալիս կատարել դա հետևյալ կերպ՝

1. Դրեք մատները զարկերակին և հաշվեք հարվածենրի քանակը 60 վայրկյանում։
2. Նորածինների պուլսը չափեք գաղթունով։
3. Ավելի մեծ երեխաներինը չափեք ազդրային զարկերակով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!