ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկա օրերին այցելելու է ռեգիոն


Արսեն Խառատյանն իր սոցհարթակում հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի՝ տարածաշրջան գալու մասին՝ ներկայացնելով որոշ մանրամասներ: Նա գրում է. «Պոմպեոն գալիս է ռեգիոն:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկա օրերին այցելելու է Փարիզ, Կոստանդնուպոլիս եւ Թբիլիսի: Պոմպեոյի` Պօլիս այցելությունը արդեն իսկ Անկարայի դժգոհությանն է արժանացել, քանի որ` որեւէ պետական պաշտոնյայի հետ հանդիպում չի նախատեսվում, փոխարենը` ԱՄՆ արտգործնախարարին է ընդունելու Պօլսո հունաց պատրիարքը:

Թբիլիսին մեզ համար առավել կարեւոր է, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահների տեղակայման գործընթացը Լեռնային Ղարաբաղում, դե իսկ Փարիզում, Արցախը` այո՛ կարող է առանցքային լինել:

Եթե Մայք Պոմպեոն իր պետական պաշտոնն օգտագործելով 2024-ի ընտրական հարցերն է լուծում, ապա պետք է շատ կոնկրետ հասկանա, որ, եթե իր` երկամսյա պաշտոնավարման ընթացքում դիվանագիտական բեկում չբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայերիս պարտադրված «խաղաղության» հարցում, ապա որեւէ հայի ձայն չի ունենալու»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!