«Ես լսել եմ, որ Երևանում ինձ են փնտրել.» Աննա Հակոբյանը տեսաուղերձով դիմել է հանրությանը


Վարչապետի տիկնոջ մասնակցությունն արցախյան մարտերին, ինչպես հայտնի է, մեր քննադատությունների ալիք էր բարձրացրել: Այսօր, երբ զինադադար է, վարչապետի տիկինն իր ջոկատային խմբով շարունակում է դեռևս մնալ դիրքերում:

Նա տեսաուղերձով դիմել է հանրային շրջանակներին՝ նախ  տեղեկացնելով իրենց՝ դեռևս մնալու պատճառն ու նպատակը, ապա նաև խոսել առաջիկա քայլերի ու ծրագրերի մասին:

Ա. Հակոբյանը, անդրադառնալով մինչ այս հնչած տեսակետներին, թե վարչապետի տիկնոջ տեղը չէ, նշում է, որ հենց հիմա է այն ժամանակը, որ կարելի է հասկանալ, թե նա ինչու այս քայլին գնաց՝ հավաքելով ջոկատ:

Սակայն առաջիկայում նա մտադիր է արդեն լրջորեն զբաղվել այդ գործող՝ ընդլայնելով ջոկատի անդամների թիվը, բարձրացնելով մшրտունակություն և ավելի հմտանալով ու զարգանալով ռшզմшրվեստի գծով:

Իսկ մինչ այդ, նա իր խմբի անդամների հետ կշարունակի հսկել իրենց վստահված տարածքը՝ հակառակորդի դիվերuիnն հնարավոր ներթափանցումը կանխելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!