Ինչպե՞ս է տեղի ունենում պшտերшզմի ընթացքում զnհված զինծառայողների մարմինների փոխանակումը


Ինչպես հայտնի է, այսօրվանից Կարմիր Խաչի ու ռուսական խաղաղապահ զինծառայողների անմիջական մասնակցությամբ մեկնարկել է այս աննախադեպ ու աղետալի պшտերшզմի արդյունքում զոհված զինվորականների մարմինների փոխանակման պրոցեսը:

Այս գործընթացը հայկական կողմից համակարգում է Կարեն Սարգսյանը: Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ իր ղեկավարության ներքո գործող կազմակերպությունը ևս իր համեստ մասնակվցությունն է ունեցել այս կարևոր հումանիստական գործընթացին:

Ա. Բեգլարյանը տեղեկացրել է նաև, որ մասնակիորեն հնարավոր է դարձել մարմիններ դուրս բերել նաև Շուշիի տարածքից, ինչի շնորհիվ ավելի կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել ու պարզաբանել անհետ կորած մեր զինծառայողների ճակատագրերի հարցը:

Ի պատասխան քաղաքացիների հարցերին՝ Ա. Բեգլարյանը նաև տեղեկացրել է, որ այսօր Շուշիին հարակից որոշ ձորերում ևս որոնողական գործընթացներ են տարվել, որոնք առաջիկա օրերին շարունակվելու են՝ ընդլայնելով իրենց մասշտաբները:

Հայտնի է նաև, որ արդեն մեկնարկել են տեղացիների վերադարձի գործընթացների կազմակերպումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!