Համաձայն չեմ Պուտինի այն մտքի հետ, թե Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են. Ալ. Ժիլին


Ռուս պատգամավոր, վերլուծաբան Ալ. Ժիլինն իր սոցհարթակում այս օրերին հաճախ է անդրադառնում հայ-ադրբեջանական հիմնահարցին՝ ռուսական քաղաքականության համատեքստում: Իր վերջին հրապարակման մեջ Ժիլինն անդրադարձել է Պուտինի հայտնի մտքին:

Ա. Ժիլինը գրել է հետևյալը. «Պուտինի հայտարարության այն հարցի վերաբերյալ, թե Ադրբեջանը և Հայաստանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են…

Սա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: Տեսեք, թե ինչպես է Բաքուն քվեարկում ՄԱԿ-ում Ռուսաստանի համար կարևոր հարցերի շուրջ:

Գրեթե միշտ դեմ է հանդես գալիս: Բացի այդ, Ադրբեջանը մտավ ՎՈՒԱՄ հակառուսական դաշինք: Արհամարհելով ամեն ինչ՝ դարանակալ դիրքից հшրվшծեց մեր ուղղաթիռին:

Եվ, վերջապես, բացահայտ թուրքամետ դիրքորոշում է դրսևորում և Ռուսաստանի դեմ իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաբազա տեղադրելու պատրաստակամություն: Սա գործընկերություն է նշանակո՞ւմ:

Հիմա բերեք օրինակներ, երբ նորագույն պատմության մեջ Հայաստանը դանակով հարվածեց Ռուսաստանի մեջքին: Ես դա չեմ հիշում»,- ավարտել է միտքը Ժիլինը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!