«Բարեբախտաբար կա կյանք նաեւ ֆեյսբուքից դուրս, եւ այդ զուգահեռ իրականության մեջ մարդիկ զարմանալիորեն սատարում, հավատում եւ նույնիսկ սիրում են Նիկոլին»


Գրող Արփի Ոսկանյանը գրում է. «Նախքան ընտրությունները (արտահերթ կամ հերթական) Նիկոլը կհեռանա միայն այնպես, ինչպես եկել ա՝ թավշյա հեղափոխությամբ։ Երբ նրա ու թիմի հրաժարականի պահանջը լինի համաժողովրդական-համահայաստանյան։ Երբ ամեն քաղաք, ամեն գյուղ ոտքի կանգնի ու պահանջի նրա հրաժարականը։

Առայժմ հրաժարականը պահանջում են տասնվեց մարդ-կուսակցություն, կեսբերան՝ մի ժամկետանց քաղաքական ուժ, մի քանի չկայացած ու կիսագիժ քաղգործիչ, եւ մոտ 2000 ֆեյսբուքահայ փորձում ա թրենդ դարձնել Նիկոլին հայհոյելը։ Բարեբախտաբար կա կյանք նաեւ ֆեյսբուքից դուրս, եւ այդ զուգահեռ իրականության մեջ մարդիկ զարմանալիորեն սատարում, հավատում եւ նույնիսկ սիրում են Նիկոլին։

Ես, որ վերջին երկու տարում հիմնականում քննադատել եմ իշխանությանը, հիմա Նիկոլին ընկալում եմ որպես իմ պետության սուվերենության խորհրդանիշ։ Անկախ իր ու թիմի թերություններից, անկախ էս սարսափելի ձախողումից, իշխանության հրաժարականը հիմա հղի է շատ ծանր հետեւանքներով։

Մենք հուսահատությունից վшռում ենք հեղափոխությամբ նվաճած ձեռքբերումները, որովհետեւ մեծ կորուստ ունենք։ Մենք վшռում ենք Հայաստանը, որովհետեւ կորցրել ենք դրա մի մասը (որը կարող ենք հետ բերել, եթե հիմար չլինենք)։

Ի՞նչ կարիք կա վшռելու երկիրը, որտեղ ապրելու ենք։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ մենք մտովի արդեն պատրաստվում ենք հանձնել այն մեր սահմանի մոտ կուտակվող թուրքերին։ Կարծում եմ սթափվելու ժամանակն է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!