«Երեկոյան, երբ արդեն մթնում էր, Աշոտը մոտեցավ մեզ։ Պարզեց 2000 դրամ և…» անչափ հուզիչ պատմություն


Բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը մի հուզիչ պատմություն է պատմում, որը տեղի է ունեցել օրեր առաջ իր հետ: Նա իր սոցհարթակու գրում է.

«Օրեր առաջ մենք՝ գրողներս էլ փորձեցինք որևէ կերպ օգտակար լինել երկրում տիրող պшտերшզմական իրավիճակին և թիկունքում կազմակերպեցինք գրքերի վաճառք՝ Հյուսիսային պողոտայում։

Արդեն կեսօր էր, երբ մեր կողքով, ձեռնափայտերի վրա հենված, անցավ հաշմանդամ Աշոտը, ում կարծում եմ շատերդ հանդիպած կլինեք հատկապես Տիգրան Մեծ փողոցում՝ գումար հավաքելիս։ Այո՛, Աշոտը մուրացկան է…

Երեկոյան, երբ արդեն մթնում էր, Աշոտը մոտեցավ մեզ։ Պարզեց 2000 դրամ և գիրք գնեց։ Գիրքն արժեր 1000 դրամ և երբ մանրը պարզեցի, ասաց՝ պետք չէ, ես ուղղակի գնում եմ, որ օգտակար լինեմ բանակին։ Սիրտս մղկտաց։ Իմ գիրքը մակագրեցի ու տվեցի նրան։ Ու լռություն տիրեց… բոլորս հուզված էինք։

Երանի շատերն ունենային Մուրացկանի հայրենասիրությունն ու արժանապատվությունը։ Երանի…»,- պատմությունն ավարտում է Սուսաննա Ղազարյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!