Նոր զարգացումներ են սպասվում, որ պրոցեսը շեղումներ է տալիս «պլանավորածից»…


Բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցը գրում է. «Քանի որ խարխափում ենք սեփական պարտության վիրավորանքից ու սեփական հուդաների կողմից աչքներիս փաթաթած կապիչներից կուրացած, ուրեմն հարկ է մի պահ հիրավի կուրանալ։ Ասում են կույրի մոտ սրվում են մյուս զգայարաններն ու նա ամեն բան տեսնում է այլ հայացքով։

Այս անգամ էլ բերեք գործենք ոչ այն մատրիցայով, որ կանխագծել են մեզ համար, մեզ հաշվարկելով։ Բազմիցս ասվել է, որ այս «հատուկ գործողությունը» ծրագրված է երկու փուլով անց կացնելու համար։ Առաջինով միանում են ու միատեղ ուժերով զարկելով ու չօգնելով «օգնում են», որ պարտվենք։

Երկրորդ փուլով իշխանափոխում են, որ ապահովեն այդ պարտության վերջնական մասն ու ապահովագրեն հնարավոր ընդվզումը։ Ուրեմն պիտի խափանենք երկրորդ փուլը։ Պարզից էլ պարզ է, որ Նիկոլն այլևս շանս չունի չհեռանալու, կարևոր է, որ առանց լուստրացիայի լուստրացվածները չգան, ինչպես նախատեսած է ըստ պլանի։

Իրար գզելն անիմաստ է, հարկավոր է նայել սահմանից այն կողմ, որտեղ կուտակվում է նոր զnրք… Դա նշանակում է, որ համաշխարհային ուժային կենտրոնները, գրեթե բոլորը, իրար հետ պայմանավորվում են ու պայմանավորվածությունները խախտում…

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ նոր զարգացումներ են սպասվում, որ պրոցեսը շեղումներ է տալիս «պլանավորածից»… Իսկ այդ շեղումներին մենք կարող ենք արագ արձագանքել ու օգտվել, եթե դադարենք միմյանց հում-հում ուտելուց…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!